«Օյունջյան» բարեգործական հիմնադրամ


Իր գործունեության հենց սկզբից «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը գործընկերային
հարաբերություններ է հաստատել և անցնող տարիներին դրանք զարգացրել ու խորացրել ՀՀ-ում, ի
մասնավորի Գյումրի քաղաքում, ինչպես նաև արտերկրում գործող պետական, հասարակական, հումանիտար
և կրթամշակութային տարբեր կառույցների, գերատեսչությունների, միությունների ու
կազմակերպությունների հետ։

կրթամշակութային մի տպավորիչ համալիր՝ բաղկացած
01.
«Օյունջյան» վարժարանից
«Օյունջյան» վարժարան անվանված նախկին թիվ 21 դպրոցն իր տեխնիկական հագեցվածությամբ եւ
ուսումնական պայմաններով, դարձել է մեկը ոչ միայն Գյումրու, այլև Հայաստանի լավագույն
կրթօջախներից:

02.
«Վարդուհի» արվեստի դպրոցից
Այդտեղ փոքրիկ գյումրեցիները մեծ հնարավորություններ ունեն զարգացնելու իրենց գեղարվեստական
ունակությունները և ստանալու գեղագիտական պատշաճ դաստիարակություն՝ դաշն կնքելով նորին
մեծություն Արվեստի հետ:

03.
«Աղավնի» արհեստի կենտրոնից:
Գյումրու՝ որպես Հայաստանի արվեստների ու արհեստների «մայրաքաղաքի» վաղեմի ավանդույթները
վերականգնելուն է կոչված նաև ավելի ուշ գործարկված «Աղավնի» արհեստի կենտրոնը:

Միացեք մեր տեսլականին
Մեր վերջերս կատարած աշխատանքները






